Ամիսներ առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, թե Հայաստանում սկսել են ավտոմեքենաներ արտադրել։ Իհարկե, առաջին անգամ չէր, որ իշխանությունները խոսում էին ավտոմեքենաների արտադրության կազմակերպման մասին։ Վերջին տարիներին նման բազմաթիվ հայտարարություններ էին հնչել, նույնիսկ Նիկոլ Փաշինյանն էր մասնակցել դրանցից մեկի ցուցադրմանը։
Սակայն այդպես էլ Հայաստանում ավտոմեքենաների արտադրությունը չէր կայանում։
Վերջին անգամ Քերոբյանը հայտարարեց, որ Հայաստանում արտադրվող «Սեպուհ 1» ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում։ Թվաց, թե այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ է։
Նույնիսկ պաշտոնական վիճակագրության մեջ հայտնվեցին տվյալներ՝ ավտոմեքենաների արտադրության վերաբերյալ։ Ճիշտ է, արտադրության ծավալները փոքր էին, բայց կային։
Պաշտոնական վիճակագրության արձանագրմամբ, այս տարվա առաջին ինն ամսում Հայաստանում արտադրվել էր 114,9 մլն դրամի ավտոմեքենա։
Բայց որքան էլ տարօրինակ լինի, արդեն տասն ամիսների տվյալներով, որոնք հրապարակվեցին օրերս, ավտոմեքենաների արտադրությունը գրեթե զրոյացել է։ Նույնիսկ նախկինում արտադրվածներն են հօդս ցնդել։ Եթե ինն ամսում արտադրվել էր 114,9 մլն դրամի ավտոմեքենա, ապա տասն ամսում արտադրությունը կազմել է ընդամենը 29,5 մլն դրամ։
Ո՞ւր են անհետացել 85,4 մլն դրամի ավտոմեքենաները, որոնք ներկայացվում էին նախորդ ամիսների պաշտոնական վիճակագրության մեջ, հայտնի չէ։
114,9 մլն դրամ ավտոմեքենաների արտադրությունից մնացել է 29,5 միլիոնը։
Մնում է ենթադրել, որ այդ ավտոմեքենաները չեն էլ արտադրվել, կամ արտադրելուց հետո որոշել են հետ արտադրել կամ ուղղակի լիկվիդացնել։ Առավել ևս, որ որպես այդպիսին, այստեղ արտադրություն էլ չկա. մասերը դրսից բերել էին, տեղում կպցրել իրար ու հայտարարում էին, թե Հայաստանում ավտոմեքենաների արտադրություն են իրականացնում։
Իրականում սա ավտոմեքենաների արտադրություն չէ, որքան էլ անունը դրել են արտադրություն։
Հիմա պարզվում է՝ դա էլ բլեֆ է։ Ոչ մի 114,9 մլն դրամի ավտոմեքենա էլ չի արտադրվել։
Եղել է ընդամենը 29,5 միլիոնի, եթե դա էլ եղել է։ Բայց եթե նույնիսկ եղել է, դժվար չէ հաշվել, թե 29,5 մլն դրամի արտադրանքը քանի ավտոմեքենա կարող է լինել։
Սա է հայկական ավտոմեքենաների արտադրությունը, որը, դատելով պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին, ամենաթարմ տվյալներից, կարծես պատմության գիրկն է անցնում, ինչպես նախորդները, ինչպես տարբեր արտադրություններ կազմակերպելու վերաբերյալ իշխանությունների այն հայտարարությունները, որոնք արվում էին նրանց իշխանության գալուց հետո, բայց այդպես էլ կամ չէին կայանում, կամ կայանալուց հաշված օրեր, լավագույն դեպքում՝ ամիսներ հետո, դադարում էին։ Այդպիսի օրինակները բազմաթիվ են՝ սկսած հայկական հեռուստացույցների արտադրությունից՝ վերջացրած ավտոմեքենաներով։
Փարաքարի հեռուստացույցների արտադրության հայտնի աճպարարությունը հավանաբար դեռ շատերի հիշողության մեջ է։ Իշխանության գալուց անմիջապես հետո, երբ իբր իրենց հետ ներդրումային բում էին բերել Հայաստան, գովազդում էին, թե՝ տեսեք, Հայաստանում արդեն հեռուստացույցներ են սկսել արտադրել, և դա միայն սկիզբն է։ Կարճ ժամանակ անց հեռուստացույցների արտադրությունը հօդս ցնդեց։ 2018թ. խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին՝ իրենց հետ պատմության գիրկը տանելով նաև հայկական հեռուստացույցների արտադրությունը։ Այդ մասին այլևս դադարեցին հիշել։
Հետո եկավ Հայաստանում պարսկական մարդատար ավտոմեքենաների արտադրության հերթը։ Հետո՝ հայ-կորեական ավտոբուսներինը։ Բայց ո՛չ պարսկական ավտոմեքենաների, ո՛չ էլ հայ-կորեական ավտոբուսների արտադրությունը տեսանք։ Ո՛չ մեկը եղավ, և ո՛չ էլ մյուսը։
Հայ-կորեական ավտոբուսների արտադրության համար կառավարությունը նույնիսկ գումար հատկացրեց՝ մասնակցության համար։ Արտադրությունն իբր լինելու էր պետություն-մասնավոր համագործակցությամբ։
Ծրագիրը, ինչպես մյուս դեպքերում, տապալվեց։ Հայտնի էլ չէ, թե ինչ եղավ կառավարության տրամադրած գումարը։
Տպավորություն է, որ հերթն ավտոմեքենաների արտադրության հերթական նախաձեռնությանն է։ Միայն այն, որ արտադրության ծավալներն ամսեամիս ավելանալու փոխարեն՝ նվազում են, արդեն վատ հուշեր է արթնացնում։
Ամեն դեպքում, առայժմ չշտապենք հեռուն գնացող դատողություններ անել։ Ժամանակը ցույց կտա, թե ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում ավտոմեքենաների արտադրության կամ հավաքման կազմակերպման հերթական նախաձեռնության հետ, որն այդքան ոգեշնչել էր էկոնոմիկայի նախարարին։ Բայց փաստ է, որ այստեղ արդեն ինչ-որ բան այն չէ։ Մի քանի ամիս շարունակ ավտոմեքենաների արտադրությունը չէր ավելանում, հետո հանկարծ՝ եղածն էլ անհայտացավ պաշտոնական վիճակագրությունից։
Այդպես է, որովհետև դեռ արտադրություն չհիմնած, հունի մեջ չդրած, արտադրական ծավալներ չապահոված, սկսում են նախադեպը չունեցող ձեռքբերումներից ու արձանագրած հաջողություններից խոսել, ինչ է թե՝ հերթական անգամ փիառով զբաղվելու ու հասարակությանը մոլորեցնելու հնարավորություն է առաջացել։ Չեն կարող իրենց թույլ տալ այդ հնարավորությունը ձեռքից բաց թողնել։ Դրա համար էլ վերջում խայտառակ իրավիճակների առաջ են կանգնում, երբ պարզվում է, որ ոչ մի հեռուստացույցի կամ ավտոմեքենայի արտադրություն էլ չկա, կամ մի քանի ամիս հետո պարզապես փակվել է։
Այսպես են տնտեսություն զարգացնում, նոր արտադրություններ ստեղծում։ Զարմանալի չէ, որ մեր արդյունաբերության վիճակն էլ այսպիսին է։
Բազմաթիվ առանցքային ճյուղերում արտադրության ծավալները կրճատվել են, չնայած վերջին մեկուկես-երկու տարում մեր արտահանման հիմնական շուկաներում իրացման լավ հնարավորություններ էին բացվել։ Բայց նույնիսկ դրանից չկարողացանք օգտվել. սննդամթերի արտադրությունը կրճատվել է, խմիչքներինը՝ կրճատվել է, հագուստինը՝ կրճատվել է, էլեկտրական սարքավորումներինը՝ կրճատվել է, համակարգիչներինը, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքինը՝ կրճատվել է։
Բազմաթիվ են այն ապրանքները, որոնց արտադրությունը կրճատվել է։ Կրճատվել է ընդհանրապես ամբողջ արդյունաբերության արտադրանքի ծավալը։
Սա է մեր տնտեսության արտադրական հատվածի բնութագիրը, մնացածը դատարկ խոսակցություններ են, որոնց արդյունքը բազմիցս տեսել ենք, տեսնում ենք նաև հայկական ավտոմեքենաների արտադրության կազմակերպման վերաբերյալ հերթական հայտարարությունից հետո։
Հերթական բլեֆը. ո՞ւր անհետացան «արտադրված» ավտոմեքենաները

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Աղբյուրը՝ 168.am