Իսրայելցիների «սխալմամբ» սպանած պատանդները ծածանել են սպիտակ դրոշներ և եղել են առանց վերնաշապիկի
Երեք իսրայելցի պատանդներ, որոնք «սխալմամբ» սպանվել են իսրայելական զորքերի կողմից Գազայի հատվածում, սպնվելու ժամանակ ծածանել են սպիտակ դրոշ և եղել են առանց վերնաշապիկի, շաբաթ օրը հայտարարել են զինվորական պաշտոնյաները, ինչը դարձել է Իսրայելի կողմից առաջին նման խոստովանությունը, հաղորդում է AP-ն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ազգային ուղերձում ասել է, որ սպանությունները «կոտրել են իմ սիրտը, կոտրել են ողջ ազգի սիրտը», սակայն չի մատնանշել որևէ փոփոխություն Իսրայելի ինտենսիվ ռազմական արշավում: «Մենք ավելի քան երբևէ վճռական ենք գնալու մինչև վերջ, մինչև չվերացնենք ՀԱՄԱՍ-ը, մինչև չվերադարձնենք մեր բոլոր պատանդներին»,-ասել է նա։
Սխալմամբ սպանությունների պատճառով առաջացած զայրույթը, հավանաբար, կուժեղացնի ճնշումը Իսրայելի կառավարության վրա՝ վերսկսելու Քաթարի միջնորդությամբ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները՝ մնացած մեծ թվով գերիներին Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակելու համար:
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ուսամա Համդանը կրկնել է, որ պատանդների ազատում չի լինի, քանի դեռ պատերազմը չի ավարտվել, և Իսրայելը չի ընդունել խմբավորման փոխանակման պայմանները: Նաթանյահուն իր հերթին ասել է, որ Իսրայելը երբեք չի համաձայնի այդ պահանջներին։

Աղբյուրը՝ news.am