Աշխարհ

17.12.2023 13:46


Պուտինն ասել է` որն էր Արևմուտքի ծրագիրը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո

Պուտինն ասել է` որն էր Արևմուտքի ծրագիրը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո

Արևմուտքն ուզում էր քանդել Ռուսաստանը` այն մասերի բաժանելով, իրեն ենթարկեցնելով և նրա ռեսուրսներն օգտագործելով։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ընթացքում։ Լրագրող Պավել Զարուբինիը տեսանյութը հրապարակել է Telegram-յան ալիքում։

ՌԴ նախագահը խոստովանել է, որ 2000-ականներին ինքը կարծում էր, որ ամբողջ աշխարհը հասկանում էր, որ Ռուսաստանն այլ է դարձել, իսկ իրականում Արևմուտքն ուզում էր քանդել Ռուսաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Պուտինի խոսքով՝ նման մեծ երկիր բավական մեծ բնակչությամբ Արևմուտքին պետք չէր։

«Ինչպես առաջարկում էր ամերիկյան հայտնի քաղաքական գործիչ (Զբիգնև) Բժեզինսկին, ավելի լավ է այն 5 մասի բաժանել և այդ առանձին մասերը ենթարկեցնել քեզ ու օգտագործել ռեսուրսները։ Սակայն, հիմա պարզ է, որ առանձին վերցրած նրանք այդ կշիռը, այդ ձայնը չեն ունենա և իրենց ազգային շահերը չեն պաշտպանին այնպես, ինչպես դա անում է միասնական ռուսական պետությունը։ Միայն ավելի ուշ ես հասկացա դա։ Նախնական մոտեցումը բավական միամիտ էր»,-ասել է Պուտինը։

Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ արդյունքները ներկայացնելիս՝ նախագահը պատասխանել էր այն հարցին, թե ինչ կասեր ինքը 2000–ական թվակաների Պուտինին, եթե նման հնարավորություն լիներ։ Պուտինի խոսքով՝ կզգուշացներ նրան Արևմուտքի նկատմամբ ավելորդ միամտություն և վստահություն չտածել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը