Լրահոս

18.12.2023 08:09


Արմավիրի գյուղերից մեկում 27-ամյա տղան ավտոտնակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել

Արմավիրի գյուղերից մեկում 27-ամյա տղան ավտոտնակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել

Դեկտեմբերի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 16։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի տուն:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը կից գտնվող ավտոտնակում տանիքից կախված հայտնաբերել են նույն տան բնակիչ, 27-ամյա Արման Ա․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Այս խորագրի վերջին նյութերը