Իսրայելական բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ամենամեծ թունելը հայտնաբերելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը կիրակի հայտարարել է, որ հայտնաբերել է պաղեստինյան ՀԱՄԱՍ գրոհայինների «պատմության մեջ ամենախոշոր» հարձակման թունելը Գազայի հատվածի հյուսիսում՝ Իսրայելի հետ սահմանին գտնվող Էրեզ սահմանակետի մոտ, գրում է Times of Israel-ը։
Թունելը, որի երկարությունը մոտ չորս կիլոմետր է, որոշ շրջաններում խորանում է մոտ 50 մետր գետնի տակ և, ըստ երևույթին, բավականին լայն է մեքենաների անցման համար, ասել են իսրայելական զինվորականները:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Յահալո» ինժեներական կորպուսի էլիտար ստորաբաժանումը և Գազայի դիվիզիայի Հյուսիսային բրիգադն օգտագործել են «առաջադեմ հետախուզական և տեխնոլոգիական միջոցներ», որպեսզի տեղորոշեն «ռազմավարական» թունելային ցանցը, սկանավորեն այն և մաքրեն այն ցանկացած հնարավոր սպառնալիքներից։

Աղբյուրը՝ news.am