Աշխարհ

18.12.2023 11:59


Գազայում փախստականների ճամբարին Իսրայելի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Գազայում փախստականների ճամբարին Իսրայելի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարի իսրայելական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, ասել է անկլավում գտնվող Առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Մունիր Ալ-Բարշը։ Նրա խոսքերը մեջբերում է Al-Jazeera հեռուստաալիքը։

Ավելի վաղ Al-Arabiya հեռուստաալիքը հայտնել էր, որ առնվազն 90 մարդ է զոհվել կիրակի օրը Իսրայելի կողմից Ջաբալիա ճամբարի հրթիռակոծման ժամանակ։

«Ջաբալիայում զոհվել է ավելի քան 100 մարդ, ևս 100-ը մնացել է փլատակների տակ, ևս 20-ը վիրավորվել են»,-ասել է Ալ-Բարշը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը