Լրահոս

18.12.2023 12:03


Երևանյան լճի մոտ բախվել են Audi-ն ու BMW-ն

Երևանյան լճի մոտ բախվել են Audi-ն ու BMW-ն

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 20։50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են Audi Q7 և BMW մակնիշի ավտոմեքենաները։

Պարեկը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել ապա իր անձնական օգտագործման ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Audi Q7-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով արգելված վայրից շրջադարձ է կատարել, վթարային իրավիճակ է ստեղծել մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։

Այս խորագրի վերջին նյութերը