Աշխարհ

18.12.2023 12:13


ԱՄՆ նախագահի ավտոշարասյան մեքենային մեկ այլ մեքենա է բախվել (տեսանյութ)

ԱՄՆ նախագահի ավտոշարասյան մեքենային մեկ այլ մեքենա է բախվել (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև առաջին տիկին Ջիլ Բայդենը չեն տուժել իրենց ավտոշարասյան մեքենաներից մեկի հետ մեկ այլ մեքենայի բախվելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ի երեկոյան, Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում, երբ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը դուրս են եկել նախագահական ընտրարշավի գրասենյակից։ ԱՄՆ գաղտնի ծառայությունից հայտնել են, որ հարվածը միտումնավոր չի եղել։

Մեքենան հարվածել է Բայդենին ուղեկցող մեքենաներից մեկին, որը կայանված է եղել։ Երկու մեքենաներն էլ վնասվել են։

Բայդեններն այցելել էին Ուիլմինգթոնում 2024 թ․ նախագահական ընտրարշավի գլխամասային գրասենյակ՝ ողջունելու աշխատակիցներին։

Այս խորագրի վերջին նյութերը