168.am-ը գրում է. Տպավորություն է, որ իշխանություններն օր ու գիշեր մտածում են, թե ինչ անեն մարդկանց կյանքը դժոխքի վերածելու համար։ Քնում-զարթնում են, հարկերն ու տուրքերն են ավելացնում, տույժերն ու տուգանքներն են կրկնապատկում-եռապատկում, երբեմն նույնիսկ դրանով էլ չեն բավարարվում, տասնապատիկներով են բարձրացնում, նոր հարկեր ու տուրքեր են մտցնում։ Ամեն անգամ մի պատճառաբանություն են բերում՝ մարդկանց ճնշելու, ֆինանսական կտտանքների ենթարկելու համար։ Ստիպում են ավելի շատ վճարել, քան վճարում էին։
Անունը դրել են բարեփոխումներ ու ինչ ուզում՝ անում են։ «Բարեփոխումները» վերածել են միջոցի՝ քաղաքացուց հնարավորինս շատ փող պոկելու համար։
Եկամուտները չեն ավելացնում, իսկ բեռը՝ ինչքան ուզես։ Ինչ խելքներին փչում է, անում են՝ մարդկանց դրության մեջ չեն մտնում, սոցիալական վիճակը հաշվի չեն առնում։
Քիչ է, հարկերով ու տուրքերով, տույժերով ու տուգանքներով են անընդհատ ճնշում ու ծանրաբեռնում, հիմա էլ որոշել են մեկ այլ բեռ դնել աշխատավարձերի վրա՝ հաջորդ տարվանից պարտադիր բժշկական ապահովագրություն են ներդնում։
Բժշկական ապահովագրությունը, անշուշտ, վատ բան չէ։ Բայց այստեղ էլ այնպես են արել, որ տուժողը էլի հասարակության աղքատ խավն է լինելու։
Ապահովագրավճարների այնպիսի համակարգ են մտածել, որ բարձր աշխատավարձ ստացողներն իրենց աշխատավարձերից քիչ վճարեն, ցածր ստացողները՝ շատ։
Որոշել են, որ ապահովագրավճարները պետք է լինեն հաստատուն։ Կապ չունի, թե ով ինչքան աշխատավարձ է ստանում, բոլորին պարտադրելու են վճարել նույն գումարը։ Ե՛վ մեկ միլիոն դրամ ստացողն է վճարելու տարեկան 200 հազար կամ դրան մոտ, և՛ 100 հազար դրամ ստացողը։
Արդյունքում՝ ապահովագրավճարի չափը մեկ միլիոն աշխատավարձ ստացողի համար կլինի ամսական աշխատավարձի 1 տոկոսից ցածր, 100 հազար դրամ ստացողի համար, այն էլ մաքուր, հարկումից հետո՝ 8-9 տոկոս։
Այլ հարկերը քիչ են, որոնք հասնում են աշխատավարձի 26-27 տոկոսին, հիմա էլ աշխատավարձի 8-9 տոկոսը, 100 հազար դրամից ցածր ստացողները՝ նույնիսկ ավելի շատ, պիտի վճարեն բժշկական ապահովագրության համար։
Ստացվում է, որ այս խմբի քաղաքացիներն իրենց աշխատավարձի առնվազն 35-36 տոկոսը պիտի վերադարձնեն՝ հարկերի ու այլ վճարների տեսքով։ Տակը թե ինչ է մնում, դժվար չէ պատկերացնել։ Ու այդքանով այս մարդիկ դեռ պիտի կարողանան մեկ ամբողջ ամիս ապրել, կոմունալները փակել, գույքահարկ տալ, հազար ու մի այլ վճարներ կատարել։
Այսքանից հետո զարմանում ենք, որ մեր երկրում աղքատության մակարդակն այդքան բարձր է։
Տնտեսական բարձր աճերից են խոսում, որոնք իբր պետք է բերեին մարդկանց կյանքի բարեկեցության բարձրացման, եկամուտների ավելացման։ Բայց կողքից այնքան հարկային բեռ են ավելացրել ու ավելացնում, որ շատերը մի բան էլ ավելի վատ են ապրում։ Աղքատությունն էլ գրեթե չի նվազում, կամ այնքան դանդաղ է նվազում, որ այս տեմպերով գնալու դեպքում տասնյակ տարիներ են պետք, որպեսզի իրավիճակը որոշ չափով փոխվի։
Որքան էլ ընդունենք, որ ապահովագրությունը կարող է փրկություն լինել այն բազմաթիվ սոցիալական խնդիրների պայմաններում, որոնց քաղաքացիները բախվում են հիվանդանալուց և բժշկական ծառայություններից օգտվելու ժամանակ, միևնույն է, ֆիքսված ապահովագրավճարն արդարացված մոտեցում չի կարող լինել։ Այն բերելու է հասարակության սոցիալական բևեռացման խորացման, բարձր ու ցածր աշխատավարձեր ստացողների իրական եկամուտների միջև եղած տարբերության մեծացման, սոցիալական անհավասարության ավելացման։
Ժամանակին նախատեսվում էր կիրառել տոկոսավճարի գաղափարը, երբ բոլորի աշխատավարձերից միևնույն տոկոսով պիտի գանձվեր ապահովագրավճարը։
Այսինքն՝ ցածր ստացողը պիտի քիչ վճարեր՝ համապատասխան իր աշխատավարձի, բարձր ստացողը՝ շատ։
Սոցիալական արդարության առումով սա է արդարացված մոտեցումը։ Բայց այս մարդկանց համար սոցիալական արդարություն ասվածը խորթ է ու մերժելի։ Ամեն տեղ միայն սեփական շահն են հետապնդում։ Արել են այնպես, որ իրենք հնարավորինս քիչ տուժեն, որ իրենց բարձր աշխատավարձերից հնարավորինս քիչ վճարեն։ Ոչինչ, որ սոցիալական անապահով հատվածի վրա բժշկական ապահովագրության ներդրումը մեծ բեռ կարող է լինել։ Առանց դրա էլ նրանք ցածր աշխատավարձ են ստանում, ու եթե այդ աշխատավարձից բավական մեծ կտոր մասհանեն բժշկական ապահովագրավճարի տեսքով, ի վերջո, 200 հազար դրամը քիչ գումար չէ նրանց համար, դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպես կանդրադառնա այս մարդկանց սոցիալական վիճակի վրա։
Եվ սա վերաբերելու է աշխատող քաղաքացիների բավական մեծ հատվածին։
Հայտնի է, որ Հայաստանում աշխատանք ունեցողների գրեթե 50-60 տոկոսը ստանում է միջինից ցածր, իսկ 20-25 տոկոսը՝ նվազագույն աշխատավարձ։
Այս մարդկանց վրա բժշկական ապահովագրավճարի բեռը լուրջ ծանրություն է լինելու։
Ճիշտ է, պետությունը մտադիր է մի մասը վերցնել իր վրա, բայց անգամ այդ պարագայում բեռը ծանր է լինելու։ Տուժելու է նաև պետական բյուջեն։
Պատրաստ են բյուջեի հաշվին փոխհատուցում տալ, միայն թե իրենց եկամուտները չպակասեն, քիչ վճարեն իրենց բարձր աշխատավարձերից։
Նման մոտեցումը խորթ չէ այս իշխանություններին։ Եվ առաջին անգամ չէ, որ այդպես են վարվում՝ հանուն իրենց շահերի։ Դրա համար ժամանակին հանեցին նաև եկամտային հարկի տարբերակված դրույքաչափերը, երբ բարձր աշխատավարձ ստացողներն ավելի բարձր դրույքաչափով էին վճարում, քան ցածր ստացողները։ Հանեցին, որպեսզի իրենց բարձր աշխատավարձերից քիչ եկամտային հարկ վճարեն պետական բյուջե։
Այնպես արեցին, որպեսզի նույնիսկ դա հետ ստանան։ Համատարած հիփոթեքով բնակարաններ ձեռք բերեցին, որպեսզի պետական բյուջե վճարած եկամտային հարկի գումարները հետ բերեն, և ոչ թե՝ մեկ կամ երկու, այլ՝ տասնյակ տարիներ։
Ահա այսպես են այս իշխանություններն ապահովում սոցիալական արդարություն՝ ձեռքերի վրա իրենց իշխանության բերած քաղաքացիների համար։ Ամեն ինչ անում են սոցիալական բազմաթիվ խնդիրների տակ ճկռած քաղաքացուն ֆինանսապես ճնշելու, առավելագույնը պոկելու համար։ Բայց երբ հարցը հասնում է իրենց՝ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով փորձում են շրջանցել, խուսափել «ավելորդ» վճարումներից։
Եվս մեկ ֆինանսական բեռ կդնեն քաղաքացու վրա