Լրահոս

18.12.2023 13:47


Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ հետմահու մեղադրական վճիռ է կայացվել

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ հետմահու մեղադրական վճիռ է կայացվել

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը դատական նիստերի դահլիճում հանկարծամահ էր եղել։

«Դատավճիռը պարտադիր կբողոքարկվի»,–գրել է պաշտպանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ դեռ չեն ստացել դատարանի վճիռը, ստանալուց մեկ ամիս ժամանակ ունեն բողոքարկելու։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մեղադրվում էր քաղաքացիների ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն վիրավորելու համար։ Հարցազրույցներից մեկում նա հայտարարել էր, որ լեռնային շրջանների բնակիչները զտարյուն հայեր են, իսկ հովիտների բնակիչների «կեսը եթիմ են ու թուրք»։ 2022-ի մայիսի 17-ին նրան ձերբակալել էին, իսկ հաջորդ օրը` կալանավորել։

2022–ի հուլիսի 15–ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ նա կորցրեց գիտակցությունը։ Դատարան եկած բժիշկները փորձեցին վերականգնել սրտի աշխատանքը, սակայն նրանց ջանքերն ապարդյուն եղան։

Այս խորագրի վերջին նյութերը