Ադրբեջանի նախընտրական ֆարսը. թեկնածուներն ավելացել են
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Ֆուադ Ալիևը ևս դարձել է Ադբեջանի նախագահի թեկնածու։ Ինչպես տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները, նա ընտրություններին մասնակցելու է որպես անկախ թեկնածու։
Նշենք, որ մինչ այդ որպես նախագահ առաջադրվելու մտադրության մասին հայտնել էին պատգամավորներ Հուդրաթ Հասանղուլիևը և Ռազի Նուրուլաևը։
Ադրբեջանի նախագահի պաշտոնում, գործող նախագահ Իլհամ Ալիևից բացի, առաջադրվել են նաև «Սոցիալական հետազոտությունների կենտրոնի» վարչության նախագահ Զահիդ Օրուջը և «Մեծ արարում» կուսակցության և Միլի մեջլիսի մշակույթի կոմիտեի նախագահ Ֆազիլ Մուսթաֆան, «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևը։

Աղբյուրը՝ news.am