Իրանը զորքեր է տեղակայում հյուսիս-արևելյան սահմաններին՝ սպառնալիքներին հակազդելու համար
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերը անօդաչու, հրթիռային և հրետանային ստորաբաժանումներ են տեղակայել հյուսիսարևելյան սահմանամերձ շրջաններում՝ ցանկացած սպառնալիքին արագ և ժամանակին արձագանքելու համար:
Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին IRNA-ին ասել է, որ Իրանի հյուսիս-արևելյան սահմաններին ուժերի տեղակայումն իրականացվում է ռազմական տարածքային պլանավորման իրականացման համար, որի նպատակն է կենտրոնանալ այն շրջանների վրա, որտեղ ցամաքային զորքերի պակաս կա:
Նա նշել է, որ երկրի ցամաքային զորքերի առջև խնդիր է դրված պաշտպանել Իրանի Իսլամական Հանրապետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:
Նրա խոսքով՝ այդ պլանավորումն իրականացվում է Իրանի սահմանամերձ շրջաններում հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և մանևրող ուժերի օգտագործմամբ՝ ցանկացած սպառնալիքի դեպքում վճռական և ժամանակին օպերատիվ պլան իրականացնելու նպատակով:

Աղբյուրը՝ news.am