Արժանապատիվ քաղաքացին տուգանքի և տուգանվելու մատերիալ չէ՛, և վերջ
Կարմիր գծերի և տեղական տուրքերի թանկացման վերաբերյալ..․
Երևանի ավագանու հերթական նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին, քաղաքական իշխանությունն արժանապատիվ քաղաքացուն մատուցում է հերթական անգամ տուգանվելու և տուրքերը բազմատկելու նախագծերը։ Ավագանու ոչ իշխանական ուժերի համախմբման դեպքում՝ այս նախագծերն այս տեսքով միանշանակ կարող են դուրս գալ օրակարգից։ Պարզաբանում՝ ոչ իշխանական ուժերն ավագանիում ունեն 33 մանդատ, իսկ իշխանական կոալիցիան՝ 32 մանդատ։ Քանի որ ոչ իշխանական ուժերից մեկի անդամներից երկուսի հանդեպ հարուցված է քրեական գործ, նրանք ի վիճակի չեն ֆիզիկապես ներկա գտնվելու։ Այս պահին միակ ճիշտ քայլը ոչ իշխանական ուժերի չմասնակցելն է նիստին և քվորում չապահովելը։
Օրակարգի մեջ միաժամանակ ներառելը մանկապարտեզների ֆինանսավորումը ու տուրքերի վճարների բազմապատկումն, անընդունելի քայլ է։ Այս պահին նիստին մասնակցելով ու դեմ քվեարկելով՝ կապահովվի քվորում, որի պարագայում բոլոր նախագծերը կյանքի կկոչվեն։
Կոչ ավագանու ընդդիմադիր բոլոր անդամներին՝ մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և ի շահ երևանցու համախմբվել ու դեմ լինել տուգանելու մոլուցքով առաջնորդվող գործելաոճին։
Արժանապատիվ քաղաքացին տուգանքի և տուգանվելու մատերիալ չէ՛, և վերջ։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից