Սիրուշոն հայտնել է Sirusho. Armenian Doll տիկնիկի թողարկման մասին
Սիրուշոն չի դադարում զարմացնել նորություններով: Վերջին շրջանում երգչուհին ակտիվ է իր գործունեության բոլոր ոլորտներում: Օրերս նա թողարկեց «ՊռեԳոմեշ» բրենդի առաջին մեծ տեսականին՝ տղամարդկանց համար, ավելի վաղ՝ ներկայացրել էր «Ինձանից ավել» զուգերգը պարագվայցի երաժիշտ և երգիչ Վիկտոր Էսպինոլայի հետ:
Այսօր երգչուհին Instagram-ում հայտնել է բոլորովին նոր գաղափարի մասին՝ «Հայկական տիկնիկեր՝ Սիրուշո»: Թե ինչպիսին է լինելու տիկնիկների տեսքը, և արդյոք դրանք լինելու են հենց Սիրուշոյի կերպարով, հրապարակման մեջ դեռևս բացահայված չէ, բայց նորությունը բուռն անհամբերություն է առաջացրել երգչուհու հետևորդների շրջանում:
Սիրուշոն առայժմ կիսվել է միայն տիկնիկի տուփի լուսանկարով: Այն կարմիր գույնի է՝ Սիրուշոյի նկարազարդումով, իսկ վրան անգլերենով գրված է՝ «Sirusho Armenian Doll»: Երգչուհին հրապարակմանը կից գրել է՝ «Շուտով»:

Աղբյուրը՝ style.news.am