Աշխարհ

19.12.2023 18:23


Փարիզի քաղաքապետարանը Ելիսեյան այգիների մի հատվածը կվերանվանի Ազնավուրի անունով

Փարիզի քաղաքապետարանը Ելիսեյան այգիների մի հատվածը կվերանվանի Ազնավուրի անունով

Լեգանդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով։ Այս մասին տեղեկանում ենք «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

«Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության առջև 2024 թվականի գարնանը»,-նշվում է հրապարակման մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը