Լրահոս

19.12.2023 12:29


Տիգրանաշենի ոլորաններում Foton մակնիշի բեռնատար է կողաշրջվել

Տիգրանաշենի ոլորաններում Foton մակնիշի բեռնատար է կողաշրջվել

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Foton մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհն սպասարկող ճանշինականները, ովքեր ճանապարհը մաքրել են կողաշրջման հետևանքով թափված դիզվառելիքից։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարատկում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը