Աշխարհ

19.12.2023 19:58


Լուրջ հիվանդ Սելին Դիոնը չի կառավարում իր մկանները

Լուրջ հիվանդ Սելին Դիոնը չի կառավարում իր մկանները

Լեգենդար կանադացի երգչուհի Սելին Դիոնը, որը լուրջ հիվանդ է, այլևս չի կառավարում իր մկանները, հայտնել է աստղի ավագ քույրը՝ Կլոդետ Դիոնը, որը նրան խնամում է, գրում է Daily Mail-ը:

Կլոդետ Դիոնն ավելի վաղ ասել էր, որ երգչուհու հազվադեպ հանդիպող հիվանդությունը բուժող դեղամիջոցներ չկան: 55-ամյա Դիոնն անցած տարվա դեկտեմբերից դադար է վերցրել կարիերայում և զբաղվում է բուժմամբ:

Դիոնի մոտ ախտորոշված հիվանդությունը ստիպում է օրգանիզմին հարձակվել սեփական նյարդային բջիջների վրա և լուրջ ազդում շարժունակության վրա:

«Նա պայքարում է, բայց չի կառավարում իր մկանները... Մեր նպատակն ու երազանքն է, որ Սելինը բեմ վերադառնա: Ի՞նչ կարգավիճակով՝ չգիտեմ... Քանի որ այս հիվանդությունը հանդիպում է միլիոնից մեկի մոտ, գիտնականները դրա վերաբերյալ շատ հետազոտություններ չեն արել»,-պատմել է աստղի քույրը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը