Մենք չէինք կարող նստել և նայել` ինչպես են նրանք չփչփացնում. Պուտինը՝ Արևմուտքի մասին (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ հանդես է եկել Արևմուտքի քաղաքականության և Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ մի շարք հստակ գնահատականներով և հայտարարություններով:
Նա հայտարարել է.
ԱՄՆ-ն Ռուսաստանին և Եվրոպային հատուկ ներքաշեց Ուկրաինայի հակամարտության մեջ, հասավ իր նպատակին։ Մոսկվան այլ տարբերակ չուներ, կամ պետք էր հանձնել ամեն ինչ և դիտել, թե ինչպես են նրանք չփչփացնում՝ խժռելով ամենը, ինչ մերն է, բուն ռուսականը։
ԱՄՆ-ին շատ էր անհանգստացնում Ռուսաստանի մերձեցումը Եվրոպայի հետ, նրանք վախեցնում էին Մոսկվայով, Բայց Մոսկվան չէր պատրաստվում պատերազմել Եվրոպայի դեմ և հիմա էլ չի պատրաստվում:
Ռուսաստանը չի միջամտել և չի միջամտի Եվրոպայի գործերին։
Եվրոպայի քաղաքական գործիչների կամազուրկ և անողնաշար սերունդը չի կարող դիմակայել ԱՄՆ-ին՝ հսկայական կախվածության պատճառով:
Հակառակորդը դեռ ԽՍՀՄ փլուզումից առաջ ՌԴ-ի փլուզման համար հատուկ շեշտ էր դնում Ուկրաինայի վրա։
Արևմուտքը չկարողացավ քաղաքական մեթոդներով Ուկրաինան իրեն հարմարեցնել, հեղաշրջում արեց։
Դեռ 91-ին էին ասել (ՆԱՏՕ-ում. խմբ.), որ ոչ մի թիզ դեպի արևելք. այնինչ հիմա մեր դարպասի մոտ են։ Արևմուտքին Ռուսաստանի նման երկիր պետք չէ։ «Չափազանց մեծ է»:
Ռուսաստանն ամեն ինչ անում էր Արևմուտքի հետ հարաբերություններ կառուցելու համար, բայց նա ոչ մի շանս չթողեց՝ խաղադրույք անելով ուկրաինացի ազգայնականների վրա։
Ուկրաինայի ինքնիշխանության և ամբողջականության միակ երաշխավորը Ռուսաստանն էր։
Եթե Դոնբասի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածություններն իրագործվեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ։
Ուզում են պայմանավորվել (Ուկրաինայի հարցով)՝ թող պայմանավորվեն, բայց Ռուսաստանը դա կանի՝ ելնելով իր շահերից։
Ռուսաստանին հիմա ՆԱՏՕ-ի երկրները պետք չեն, հետո էլ պետք չեն լինելու։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Մենք չէինք կարող նստել և նայել` ինչպես են նրանք չփչփացնում. Պուտինը՝ Արևմուտքի մասին (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ հանդես է եկել Արևմուտքի քաղաքականության և Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ մի շարք հստակ գնահատականներով և հայտարարություններով:
Նա հայտարարել է.
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Աղբյուրը՝ armeniasputnik.am