Կարծիք

19.12.2023 21:39


Առաջնայինը քաղաքացու շահն է. պետք է քայլեր ձեռնարկել՝ վերացնելու տարիներով կուտակված աղբը

Առաջնայինը քաղաքացու շահն է. պետք է քայլեր ձեռնարկել՝ վերացնելու տարիներով կուտակված աղբը

Օրեր առաջ քաղաքացիներից ստացա բողոք առ այն, որ Երևանի Աջափնյակ համայնքի 15 թաղամասի Շիրազի 12 շենքի հարակից տարածքն ամբողջությամբ վերածվել է աղբանոցի։ Հաջորդ օրն այցելեցի վերոնշյալ հասցեով՝ խնդրի բնույթը հասկանալու և քաղաքացիների բողոքին տեղում ծանոթանալու նպատակով։ Արձանագրեցի, որ իսկապես այդ տարածքը, որը շատ հարմարավետ է խաղահրապարակ կամ հանգստի գոտի դարձնելու համար, վերածվել է աղբակույտի, դարձել է ՔՊԿ֊ի «ժամանակակից ժողովրդավարության» դեմքը։

Տարածքը գտնվում է բնակելի շենքերի կենտրոնական մասում։ Բնակիչները ցանկանում են, որ նախ այն մաքրվի «մշտնջենական» աղբից և հետո վերադարձվի քաղաքացուն՝ որպես հանգստի գոտի։

Մենք համոզված ենք, որ առաջնայինը քաղաքացու շահն է: Պետք է քայլեր ձեռնարկել՝ վերացնելու տարիներով կուտակված աղբը և տարածքը դարձնել որպես հանգստի գոտի։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը