Լրահոս

20.12.2023 11:06


Մաշտոցի պողոտայում այրվել են արտաքին լուսավորման էլեկտրական լարերը

Մաշտոցի պողոտայում այրվել են արտաքին լուսավորման էլեկտրական լարերը

Դեկտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում էլեկտրական լարեր են այրվում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։ Հրշեջները մարել են կրակը, պարզվել է, որ այրվել է արտաքին լուսավորման սյան վրայով անցնող 4 գմ մալուխ։

Այս խորագրի վերջին նյութերը