Լրահոս

20.12.2023 12:12


Իշխանասար գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Իշխանասար գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 20-ին, ժամը 03:26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իշխանասար գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:17-ին, մարվել՝ 05:07-ին: Այրվել են տանիքի (մոտ 250 քմ) փայտե կառուցատարրերը (մոտ 16 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը