Վթարի մեջ հայտնված քաղաքացուն հիվանդանոց տեղափոխող Skoda-ի վարորդը ինքն է դարձել է վթարի հեղինակ
Դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Մանուկյանը իր վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով «Նոյ» թաղամասում՝ Մեծարենցի փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աղբի համար տեղադրված արկղերին, ապա գազատար խողովակին՝ հիմքից կոտրելով խողովակի բետոնե հենասյունը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք ինչի համար էլ ժամանակավորապես գազամատակարարումը նշված հատվածում դադարեցվել է և տեղում «Գազպրոմ»-ի աշխատակիցները վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացնում։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը վթարից որոշ ժամանակ առաջ «Չորրորդ գյուղ»-ում, երբ Mazda-ն կողաշրջված վիճակում հայտնվել է ջրանցքում ու Skoda-ի վարորդը՝ վարորդին հիվանդանոց տեղափոխելիս է եղել, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը ու տեղի է ունեցել նշված վթարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 19-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ում՝ «Դերժավա» գործարանի հարևանությամբ գտնվող կամրջից ընկել էր և կողաշրջված վիճակում հայտնվել ջրանցքում։
Քաղաքացիների օգնությամբ վիրավոր վարորդը դուրս էր բերվել ավտոմեքենայից և իրենց սեփական ավտոմեքենայով տեղափոխվել հիվանդանոց։