Կարծիք

21.12.2023 11:16


Չեն դադարում թալանելը` թալանում են կարասն ընկած կեղտոտ ու լափի կարոտ առնետի պես

Չեն դադարում թալանելը` թալանում են կարասն ընկած կեղտոտ ու լափի կարոտ առնետի պես

ՔՊԿ և արբանյակ բոլուկները չեն դադարում թալանելը` թալանում են կարասն ընկած կեղտոտ ու լափի կարոտ առնետի պես։

Հայոց պատմության այս ծանր օրերին անգամ պատրաստվում են Ամանորյա իրենց երազանքի միջոցառումներն իրականացնել Աջափնյակի ու Սուրմալուի մետրոյին սպասող, բայց փլված Գործարանային մետրոյի կայարանում վագոն խցկվող ուսանողի հաշվին, ժամերով հանրային ավտոբուսի սպասող սառած տատիկների հաշվին, տարիներով կոյուղատարների պարունակությունը մուտքերից մաքրող ջահել հարսների հաշվին ու միլիոններ ծախսում են ռեստորաններում մուղամների տակ տժժալու ու լափակերության վրա։

Մամուլը գրում է.

Աջափնյակ վարչական շրջանում 120 հոգանոց ֆուրշետը` համեմված 10 տարի հնեցմամբ բարձրակարգ կոնյակով, թաղապետարանի աշխատակիցներին պարգևատրելու համար գնված ձեռքի 5 ժամացույցներով արժեցել է 1 500 000 դրամ։

Նորք-Մարաշի թաղապետարանի աշխատակիցներն ու համայնքային կազմակերպությունների տնօրենները (120 հոգի) Նոր Տարին նշելու են ռեստորանում` 1 944 000 դրամով։ Բարձր տրամադրությունն ապահովելու են 1 հանդիսավար և 5 երգիչ։

Նոր Նորքի թաղապետարանի ամանորյա հյուրասիրությանը Նոր Նորքի բարձրակարգ ռեստորանային համալիրներից մեկում մասնակցելու է 200 հոգի` 3 323 000 դրամով։

Ամենահամեստ միջոցառումը թերևս կազմակերպում է Էրեբունի համայնքի ղեկավարությունը։ Տարեվերջյան միջոցառումն անցկացվելու է թաղապետարանի դահլիճում։ Լինելու է փոքրիկ հյուրասիրություն, մի քանի աշխատակիցներ հուշանվերներ են ստանալու համայնքի ղեկավարի կողմից։ Եվ այդ ամենը 580 000 դրամով։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը