Աշխարհ

21.12.2023 14:00


Հրվ. Կովկասը չպետք է վերածվի արտատարածաշրջանային երկրների մրցակցության դաշտի. Իրանի նախագահ

Հրվ. Կովկասը չպետք է վերածվի արտատարածաշրջանային երկրների մրցակցության դաշտի. Իրանի նախագահ

Կովկասյան տարածաշրջանը չպետք է վերածվի արտատարածաշրջանային երկրների մրցակցության դաշտի, առկա հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ կողմերի միջամտության, ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում։ Այս մասին գրում է mehrnews.com-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների բացման ցանկացած տեսակի գործողությունների և հարթակի՝ հարգելով բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը և դա համարում է արդյունավետ քայլ խաղաղության ամրապնդման և հարևանների շահերի ապահովման ամրապնդման ուղղությամբ»,-ասել է Ռաիսին:

«Կովկասի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը կայուն է: Հարևանների հետ հարաբերությունների զարգացումը և փոխադարձ շահերի ապահովման համար հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականությունն է»,-ընդգծել է նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը