Աննախադեպ չափերի են հասել բանկային տերմինալների վրա հարձակումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանկային համակարգին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ վերջին շաբաթներին աննախադեպ չափերի են հասել բանկային տերմինալների վրա հարձակումները, կեղծ գործարքները: Երևանի և մարզերի ամենատարբեր անկյուններում տեղակայված այդ սարքերի դեմ իրականացվող գործողություններին, սակայն, կարծես ոստիկանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում:
Բանկերում տարակուսում են, թե ինչու բացահայտումներ չկան` չէ՞ որ բազմաթիվ տեսանկարահանող սարքեր կան տեղակայված տերմինալների մերձակայքում, ինչո՞ւ է ոստիկանությունը զլանում բացահայտել այդ հանցագործությունները: Արդյունքում տուժում են հասարակ քաղաքացիները, քանի որ հանցագործները հաճախ փչացնում են սարքերը, և մարդիկ ստիպված են լինում երկար ճանապարհ անցնել` վճարում անելու համար, որովհետև իրենց բնակավայրի միակ տերմինալը չի աշխատում»: