Աշխարհ

22.12.2023 14:12


Ադրբեջանը մտադիր է դեպի օկուպացված Ստեփանակերտ երկաթգիծ կառուցել

Ադրբեջանը մտադիր է դեպի օկուպացված Ստեփանակերտ երկաթգիծ կառուցել

2024 թվականին «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն օկուպացված Արցախի տարածքում կսկսի Ակնա-Ստեփանակերտ նոր երկաթուղային գծի կառուցումը, ասել է ՓԲԸ-ի շինարարական նախագծերի բաժնի ղեկավար Թուրալ Աբբասլին։

Նրա խոսքով՝ այս ճանապարհի նախագծումը սկսվել է, արդեն կատարվել է տարածքի նախնական զննություն, նախատեսվել է ճանապարհի նախնական երթուղի։

«Այս նախագծի նպատակն է Խանքենդին (Ստեփանակերտ) և Շուշան (Շուշի) միացնել երկրի երկաթուղային ցանցին, թույլ տալ արդյունավետ ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ այդ ուղղությամբ, ինչը կնպաստի երկարամյա «օկուպացիայից ազատագրված» (չակերտները՝ Tert.am) տարածքների լիարժեք վերականգնմանը»,-ընդգծել է Աբբասլին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը