Քիմ Քարդաշյանը ցուցադրել է «տաք շոկոլադով» լցված լոգարանը
Քիմ Քարդաշյանը, բառի բուն իմաստով, տոգորված է սուրբծննդյան քաղցր շնչով։ Չորս երեխաների մայրը ցուցադրել է իր վերջին էլֆական բնապատկերը՝ «տաք շոկոլադով» լցված լոգարան:
«Ես մտա իմ լոգարան, և ի՞նչ եմ տեսնում այստեղ: Էլֆերը խառնաշփոթ են սարքել, նաև «Չարլին և շոկոլադի գործարանը»,-ասել է նա Instagram Stories-ում: «Խոհանոցում փակցված գրառման մեջ ասվում էր, որ նրանք չեն կարողացել գտնել գավաթները, ուստի տաք շոկոլադը հայտնվել է լոգարանում»:
Լոգարանում կարելի է տեսնել տարբեր չափերի մարշմալոուների մի փունջ, կարմիր և կանաչ դեկորացիաներ, «շոկոլադե համբույրներ»՝ ELF բառով և, իհարկե, բուն լոգարանը՝ լցված շագանակագույն հեղուկով։ «Սա խելագարություն է: Նայեք այստեղ։ Ամբողջ լոգանքը շոկոլադի մեջ է»,-ասել է նա։
Քարդաշյան-Ջեններ կլանը հայտնի է երեխաների համար Elf on the Shelf տեսարաններ ստեղծելով։