Աշխարհ

22.12.2023 21:26


ԱՄՆ-ում տեսախցիկները ֆիքսել են տարվա ամենատարօրինակ գողություներից մի քանիսը (տեսանյութ)

ԱՄՆ-ում տեսախցիկները ֆիքսել են տարվա ամենատարօրինակ գողություներից մի քանիսը (տեսանյութ)

ԱՄՆ-ում անվտանգության տեսախցիկները ֆիքսել են 2023 թվականի ընթացքում տեղի ունեցած ամենատարօրինակ գողություններից մի քանիսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն դրանք հավաքել է մեկ տեսանյութում։

Մարդիկ փորձել են գողանալ բավական տարօրինակ առարկաներ, օրինակ՝ գորիլայի արձան, նարնջի հյութ և օղի, երեխաների խաղալիքներ։ Որոշ չարագործներ խանութից դուրս են եկել՝ գողացված հեծանիվը վարելով, մյուսները, սննդի առաքիչ ձևանալով, առաքված փաթեթ են գողացել։

Իսկ ոմանք էլ գողություն են կատարել՝ փորձելով իրենց ինքնությունը թաքցնել նապաստակի կոստյումի կամ ստվարաթղթե արկղի հետևում։ Մյուսներն էլ չեն կարողացել գողացված ապրանքը տեղավորել մեքենայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը