Աշխարհ

22.12.2023 18:01


ՌԴ-ի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասին առնչվող հարցեր

ՌԴ-ի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասին առնչվող հարցեր

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասին առնչվող հարցեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը, ամփոփելով երկու գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։

Նշվում է, որ կողմերը ընդգծել են տարածաշրջանի պետությունների առաջատար դերն ու առանձնահատուկ պատասխանատվությունը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանման գործում։

«Կողմերը հաստատել են տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ ամուր երկխոսության պահպանման տրամադրվածությունը»,-նշված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը