Լրահոս

23.12.2023 09:02


Արմավիրի մարզի հյուրանոցներից մեկում տղամարդը նռնակով պայթեցրել է իրեն

Արմավիրի մարզի հյուրանոցներից մեկում տղամարդը նռնակով պայթեցրել է իրեն

Դեկտեմբերի 22-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկունք գյուղում գործող հյուրանոցային համալիրներից մեկում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկանները նշված հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի, ով մահացել է պայթյունից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ինքնասպան է եղել՝ նռնակով իրեն պայթեցնելու եղանակով։

Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցի թիվ 305 հյուրատանը՝ բազմոցի դիմաց՝ հատակին, հայտնաբերել են տղամարդու դի՝ մարմինն ամբողջովին ջնջխված։

Տղամարդը երեկոյան այցելել է նշված հյուրանոցային համալիր, սնունդ է պատվիրել, ապա առանձնացել է իր կողմից պատվիրված սենյակում ու որոշ ժամանակ անց աշխատակիցները հայտնաբերել են նրան մահացած։

Հյուրանոցային համալիրում տեղադրված են նաև տեսախցիկներ, որոնք քննիչն առգրավել է։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Դիակի մոտ էլ հայտնաբերվել է նռնակ պայթեցնելու համար նախատեսված «կալցո»։

Այս խորագրի վերջին նյութերը