Աշխարհ

23.12.2023 11:44


Իրան. Որոշ արտաքին կողմերի միջամտությունը բացասական հետևանքներ է առաջացնում

Իրան. Որոշ արտաքին կողմերի միջամտությունը բացասական հետևանքներ է առաջացնում

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, ինչպես նաև Թեհրանի և Մոսկվայի երկկողմ հարաբերությունները, հայտնում է IRNA-ն։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի ձեռքբերման բանակցությունների ընթացքը դրական գնահատելով՝ Աբդոլլահիանը մատնանշել է որոշ արտաքին կողմերի միջամտության բացասական հետևանքները տարածաշրջանում և հայտարարել, որ տարածաշրջանի երկրները կարող են կառուցողական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում։

Լավրովն իր հերթին անդրադարձել է վերջերս Թեհրանում կայացած 3+3 հանդիպմանը՝ ընդգծելով համապատասխան երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ օգնելու Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության համաձայնագրի հասնելու համար։

ՌԴ ԱԳ նախարարը նաև բարձր է գնահատել Իրանի կարևոր և կառուցողական դերը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը