Լրահոս

23.12.2023 13:39


Խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու․ Արաս Օզբիլիս

Խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու․ Արաս Օզբիլիս

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որն առաջադրվել է ՀՖՖ նախագահի ընտրություններում, գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար։

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ընթացքում ինձ հետ են եղել: Անկախ այսօրվա ընտրությունների արդյունքներից, ես խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու»,-գրել է Արասը։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 13-ին կկայանա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։

Այս խորագրի վերջին նյութերը