Լրահոս

23.12.2023 14:13


Օդի ջերմաստիճանն առաջիկայում կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկայում կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ին և դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին՝ նաև մերկասառույց։ Այս մասին հայտնում են «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 4-7մ/վ, դեկտեմբերի 23-25-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, դեկտեմբերի 26-ին՝ 14-17 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։

Դեկտեմբերի 23-ի և 24-ի ցերեկը, 25-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։

Երևանում սպասվող տեղումները բարձրադիր գոտում կլինեն թաց ձյան, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով։

Երևանում դեկտեմբերի 23-ի կեսօրից հետո, դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 23-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը