Լրահոս

23.12.2023 16:44


Փաստորեն ոչ մի հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավա․ Արաս Օզբիլիզ (տեսանյութ)

Փաստորեն ոչ մի հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավա․ Արաս Օզբիլիզ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը ՀՖՖ հերթական ժողովում ընտրությունից առաջ հանդես եկավ ելույթով։

«Փաստորեն ոչ մի հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավա։

Շատ հաջողված եմ համարում նախընտրական պայքարը, շատ մեծ աջակցություն եմ զգացել: Բայց նաև շատ տարբեր կարծիքներ եմ լսել: Ես սկսել եմ ֆուտբոլ խաղալ, որովհետև սիրում եմ: Եկել եմ հավաքական, որովհետև ես իմ երկիրը սիրում եմ: 2019 թվականին ունեի տարբեր առաջարկներ, բայց եկել եմ Հայաստան ապրելու և աշխատելու, որովհետև սիրում եմ իմ հայրենիքը:

Թեկնածություն հենց դրա համար եմ դրել, որովհետև ես իմ երկիրը սիրում եմ: Ես վճռական եմ, որ հայկական ֆուտբոլը թափանցիկ լինի: Ես արդար աշխատելու եմ բոլոր ակումբների հետ: Ֆեդերացիան տեղյակ է լինելու ակումբների դարդ ու ցավերից: Մի քանի մարդկանց մոտ ֆուտբոլի նկատմամբ սերը կորել է: Խնդրում եմ գտեք այդ սերը: Հիշեք այն օրը, որ որոշել եք մտնել ֆուտբոլ: Ես մարդ եմ, ով տեսել է ուրիշ ֆուտբոլ ու ուզում եմ այդ բարձր ստանդարտները Հայաստանում էլ տեսնել:

Երբ այդ գրիչը վերցնում եք, հիշեք՝ ինչու եք եկել ֆուտբոլ, հիշեք մեր երեխաների, նրանց ապագայի մասին, հայկական ֆուտբոլի մասին և քվեարկեք հանուն հայկական ֆուտբոլի»,-ասաց Արաս Օզբիլիզը:

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյան և ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզ։

Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել է «Անի» ակումբը, որի նախագահը Խորեն Հովհաննիսյանն է։ Արաս Օզբիլիզի թեկնածությունն առաջադրել է «Ուրարտու» ակումբը, որի նախագահը Ջևան Չելոյանցն է։

Այս խորագրի վերջին նյութերը