Աշխարհ

23.12.2023 18:01


Գիտնականները վերստեղծել են դեֆորմացված գանգով միջնադարյան կնոջ դեմքը

Գիտնականները վերստեղծել են դեֆորմացված գանգով միջնադարյան կնոջ դեմքը

Բրազիլացի հետազոտող և 3D-դիզայներ Սիսերիո Մորաիսը (Cicero Moraes), որը համակարգչով հնագույն մարդկանց արտաքինի վերականգնման գծով մասնագետ է, եվրոպական երկրների հետազոտողների հետ միասին վերստեղծել է կնոջ դեմքը, որի գանգն արհեստականորեն դեֆորմացվել էր, տեղեկացրել է Naked Science-ը։

Կնոջ մնացորդները հայտնաբերվել են Շվեյցարիայում մոտ կես դար առաջ։

1970-ականներին հնագետներն ուսումնասիրել են 5-րդ դարի վաղ միջնադարյան գերեզմանոցը, որը, ենթադրաբար, կապված է եղել բուրգունդների հին գերմանական ցեղի հետ, և այնտեղ հայտնաբերել են կնոջ արհեստականորեն դեֆորմացված գանգ։

Հավանաբար, կինը արևելյան քոչվոր ցեղերի ներկայացուցիչ է եղել, որոնք կապված էին հոների կամ ալանների հետ, որոնք ժամանակակից Շվեյցարիայի տարածքում հայտնվել են Ժողովուրդների մեծ վերաբնակեցման շրջանում։

Այժմ Սիսերիո Մորաիսը և գանգն ուսումնասիրած մասնագետները ստեղծել են նրա թվային մոդելը, իսկ հետո ավելացրել փափուկ հյուսվածքները։

Այս խորագրի վերջին նյութերը