Ռուսաստանում անհայտ կենդանիների հնագույն ոսկորներ են հայտնաբերվել
Գիտնականները Յակուտիայի Չուրապչայի շրջանում հայտնաբերել են հնագույն արտեֆակտներ և կենդանիների մնացորդներ, որոնք ենթադրաբար վաղ պլեյստոցեն-նեոգեն դարաշրջանից են: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Յակուտիայի գիտությունների ակադեմիայի մամոնտների ֆաունայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալբերտ Պրոտոպոպովը։
«Յակուտիայի Չուրապչայի շրջանում հայտնաբերվել է պալեոլիթյան մարդու կեցավայր, որի տարիքը մոտավորապես 30 հազար տարի է: Հայտնաբերվել են արտեֆակտներ, որոնք համապատասխանում են այս հնագիտական մշակույթին։ Հայտնաբերվել են մամոնտների ֆաունայի մեծ թվով ոսկորներ, որոնք կրում են [մարդկային] ազդեցության հետքեր։ Դրանցից բացի հայտնաբերվել են պլեյստոցեն-նեոգենի դարաշրջանի անհայտ կենդանիների ոսկորներ»,-ասել է Պրոտոպոպովը՝ հավելելով, որ ոսկորները շատ են քայքայվել։
Գիտնականը պարզաբանել է, որ պալեոլիթյան տեղանքի վայրում հայտնաբերվել են նաև ռնգեղջյուրների և առյուծների ոսկորներ։ «Գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետ Ալեքսանդր Կանդիբան սկսեց հնագիտական հետախուզությունը: Եվ արդեն հայտնաբերվել են արտեֆակտներ, որոնք հաստատվում են ռադիոածխածնային թվագրմամբ՝ 30-40 հազար տարեկան, որոնք համապատասխանում են Դյուկտայի մշակույթին»,-նշել է գործակալության զրուցակիցը։
Գտածոյի գտնվելու վայրը ներառվել է այն առաջնահերթ կետերի ցանկում, որտեղ կիրականացվեն պեղումներ։ «Առաջիկա տարիներին մենք աշխատելու ենք այնտեղ։ Մենք արդեն բավականին սերտորեն աշխատում ենք Չուրապչայի շրջանի վարչակազմի հետ։ Նրանք մեզ շատ օգնեցին ամռանը»,-ասել է Պրոտոպոպովը։-«Վայրն արդեն խոստումնալից է ճանաչվել։ Մենք այն կզարգացնենք ՌԴ ԳԱ Պալեոնտոլոգիական ինստիտուտի և այլ գիտական կենտրոնների գործընկերների հետ միասին»։
Նա պարզաբանել է, որ արշավախմբին աջակցել է Սախայի (Յակուտիա) Հանրապետության առաջին նախագահ Միխայիլ Նիկոլաևի հիմնադրամը։