Լրահոս

23.12.2023 21:32


Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուն

Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուն

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին հայտարարել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա հայ ֆուտբոլիստի և իտալական ակումբի միջև նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։ Պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ մրցաշրջանով։

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Նշենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը Ա սերիայում «Ինտերի» կազմում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ինտեր» է տեղափոխվել նախորդ տարվա հուլիսին` «Ռոմայից»: Իտալիայի առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 34 խաղ, որոնցում դարձել է 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Միլանյան ակումբի կազմում Մխիթարյանը նվաճել է Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը