Սոչիում փոթորկի պատճառով առանց էլեկտրականության է մնացել 11,8 հազար մարդ
Սոչիում փոթորիկը տապալել է 80-ից ավելի ծառ և վնասել ավելի քան տասը մասնավոր և բազմաբնակարան շենքերի տանիքներ։ ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության տվյալներով, փոթորկի պատճառով խափանվել է էլեկտրամատակարարումը Սոչիի չորս շրջաններում՝ առանց էլեկտրականության թողնելով 11,8 հազար մարդու, գրում է Коммерсант-ը։
Անցած 24 ժամվա ընթացքում Սոչիի կենտրոնում տեղացել է 35 մմ տեղումներ, իսկ լեռնային գոտում՝ 45 մմ ձյուն։ «Ավելի քան 80 ծառ է տապալվել սաստիկ քամուց, վնասվել են 10-ից ավելի մասնավոր և բազմաբնակարան շենքերի տանիքներ։ Արձանագրվել են ինժեներական ցանցերի տեղային վնասներ, աշխատանքներն իրականացնում են վերանորոգման բրիգադները։ Հիմնական աշխատանքը տարվում է աղետի հետևանքների վերացման ուղղությամբ»,-նշում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Սաստիկ քամու պատճառով չորս ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել Սոչիի օդանավակայանում։ Այժմ դրանք գտնվում են այլընտրանքային օդանավակայաններում: Օդանավակայանի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ հետագա թռիչքները կիրականացվեն՝ հաշվի առնելով եղանակային պայմանները։
Սոչիում դեկտեմբերի 23-ից 25-ը փոթորկի նախազգուշացում է գործում։ Քաղաքում ուժգին քամի է, ամպրոպի ուղեկցությամբ, թաց ձյան վերածված հորդառատ անձրևներ։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ քամու արագությունը կարող է հասնել 32 մ/վրկ-ի։

Աղբյուրը՝ news.am