Լրահոս

24.12.2023 17:45


Վրաստանում ծանր բեռնատարների համար փակել են Հայաստան և Թուրքիա տանող ճանապարհները

Վրաստանում ծանր բեռնատարների համար փակել են Հայաստան և Թուրքիա տանող ճանապարհները

Առատ ձյան պատճառով Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը որոշել է փակել դեպի Հայաստանի և Թուրքիայի հետ սահմաններ տանող ճանապարհները կցորդով և կիսակցորդով մեքենաների համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ինտենսիվ ձյան և մերկասառույցի պատճառով Խաշուրի-Ախալցխա-Վալե (Թուրքիայի հետ սահման) և Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի հետ սահման) միջազգային ավտոճանապարհներին արգելվել է կցորդների և կիսակցորդների շարժումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ճանապարհների դեպարտամենտից հավելել են, որ 30 և ավելի մարդ տարողությամբ տրանսպորտային միջոցներին նույնպես արգելվում է երթևեկել մայրուղիներով, իսկ մյուս տրանսպորտային միջոցներին թույլատրվում է երթևեկել մայրուղիներով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը