Լրահոս

24.12.2023 17:52


Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ծառն ընկել է երկու ավտոմեքենայի վրա

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ծառն ընկել է երկու ավտոմեքենայի վրա

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13։25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ծառն ընկել է երկու ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. ճանապարհը միակողմանի փակ է: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տարածքում ավտոմեքենա չի հայտնաբերվել:

Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Այս խորագրի վերջին նյութերը