Լրահոս

25.12.2023 11:08


Հրդեհ՝ Վարդանիձոր գյուղում

Հրդեհ՝ Վարդանիձոր գյուղում

Դեկտեմբերի 25-ին, ժամը 00:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանիձոր գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի կենտրոնական հատվածում գտնվող չբնակեցված երկհարկանի տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:19-ին, մարվել՝ 03:35-ին: Այրվել են տան (մոտ 100 քմ) փայտե կառուցատարրերը և ներսում մոտ 180 հակ անասնակեր:

Այս խորագրի վերջին նյութերը