Հռոմի կենտրոնում հայտնաբերվել է հսկայական հնագույն խճանկար՝ ռազմական թեմատիկ պատկերներով
Վերջերս Հռոմի կենտրոնում 2000 տարվա վաղեմության հսկայական խճանկար է հայտնաբերվել, գրում է McClatchy News-ը։
Խճանկարը զարդարել է ավերված առանձնատան պատը, ասվում է Իտալիայի մշակույթի նախարարության հայտարարության մեջ։
Առանձնատունը գտնվում է Պալատինի բլրի գագաթին, Հռոմեական ֆորումի մոտ, որը, ըստ պաշտոնյաների, ժամանակին պատկանել է իշխող դասին:
Առանձնատան հանդիսությունների սրահում գտնվող խճանկարը բաղկացած է եգիպտական սալիկներից, մարմարե կտորներից, ապակուց և ծովային խեցիներից:
Խճանկարում պատկերված են տարբեր առարկաներ, որոնք հիշեցնում են Հռոմի ռազմական հզորությունը, այդ թվում՝ եռաժանիներ, շեփորներ և տրիրեմ նավեր։ Պատկերված է նաև հսկայական բնանկար, որը բնութագրվում է քաղաքի պարիսպներով, աշտարակներով և գյուղատնտեսական հողերով:
Ըստ պաշտոնյաների, խճանկարը, հնարավոր է, մտածված է եղել որպես ռազմական նվաճման պատկերում, որը ձեռնարկել է առանձնատան սեփականատերը, որն անկասկած արիստոկրատ է եղել, գուցե նաև սենատորներից մեկը:
Խճանկարը թվագրված է մոտավորապես մ.թ.ա. 200 թվականին, այն ժամանակ, երբ Հռոմեական հանրապետությունը կառավարում էր միջերկրածովյան աշխարհի մեծ տարածքներ, ներառյալ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մասերը:

Աղբյուրը՝ news.am