Աշխարհ

25.12.2023 16:49


Սերբիայի նախագահն անհերքելի տեղեկություններ ունի, որ երեկվա բողոքի ցույցերը հրահրել է Արևմուտքը

Սերբիայի նախագահն անհերքելի տեղեկություններ ունի, որ երեկվա բողոքի ցույցերը հրահրել է Արևմուտքը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն անհերքելի տեղեկություններ ունի Արևմուտքի կողմից երկրում բողոքի ցույցեր հրահրելու վերաբերյալ, հայտարարել է Սերբիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան Խարչենկոն՝ Վուչիչի հետ հանդիպումից հետո։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ընդդիմությունը սկսել է բողոքի ցույցեր, որոնք խրախուսվում և աջակցվում են դրսից։ Վուչիչը խոսել է այս մասին, ես չեմ կարող մանրամասնել այստեղ, քանի որ դա գաղտնի տեղեկատվություն է։ Բայց նա անհերքելի ապացույցներ ունի, որ դրդումը և աջակցությունը են գալիս Արևմուտքից»,-Սերբիայի ղեկավարի հետ հանդիպումից հետո ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Սերբիայում բողոքի ցույցերը կազմակերպվում և անցկացվում են «մայդանյան հեղափոխությունների» սկզբունքներով և տեխնոլոգիաներով։ Արևմուտքը մտադիր է երկրում իշխանության բերել ընդդիմադիր ուժերին, սակայն, ինչպես նշել է ՌԴ դեսպանը, «մայդանի նպատակներն ու սխեմաներ չեն անցնի»՝ նման գործողություններին հակազդելու պատճառով։

«Բոլոր դժգոհությունները և Վուչիչի իշխանությունը սասանելու փորձերն առաջին հերթին կապված են նրա հաստատակամ դիրքորոշման հետ՝ հակառուսական պատժամիջոցները չկատարելու վերաբերյալ»,-ընդգծել է Բոցան Խարչենկոն։

Դեկտեմբերի 24-ին ընդդիմադիր «Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքի կողմնակիցները փորձել են ներխուժել Բելգրադի քաղաքապետարան, իրավապահները փակել են շենքի մուտքը։ Դաշինքի ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել Սերբիայում դեկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներից։

Հազարավոր զայրացած մարդիկ շրջապատել են Բելգրադի քաղաքապետարանը և փորձել են գրոհել այն: Ցուցարարները պահանջել են չեղարկել քաղաքային ընտրությունները և իշխանափոխություն անել։

Բողոքի ակցիաների ֆոնին նախագահ Ալեքսանդր Վուչիչը հատուկ ուղերձով դիմել է ժողովրդին. դրանում նշվել է, որ փողոց է դուրս եկել մոտ 2,5 հազար մարդ։

Վուչիչն ընդգծել է, որ Սերբիայում հեղափոխություն չի լինի։ Նա խոստացել է, որ «ավազակները» կձերբակալվեն, իսկ իրավապահ մարմինները կշարունակեն գործել օրենքի շրջանակում։ Սերբիայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել օտարերկրյա հետախուզական ծառայություններին, որոնք Բելգրադին զգուշացրել են երկրում անկարգությունների նախապատրաստման մասին։

«Մի անհանգստացեք, հեղափոխություն չկա, նրանց մոտ ոչինչ չի ստացվի, մենք ամեն ինչ փորձում ենք լուծել խաղաղ ճանապարհով»,-ընդգծել է նախագահը ժողովրդին ուղղված հրատապ ուղերձի ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը