Լրահոս

25.12.2023 21:04


Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը (տեսանյութ)

Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը (տեսանյութ)

Սիրուշոն YouTube-ում թողարկել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը։ Երգչուհին ինստագրամյան իր էջում սև ու սպիտալ տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով երգի նոր տարբերակից փոքրիկ հատված, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել նրա երկրպագուների շրջանում։ Մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութն արդեն դիտվել է մոտ կես միլիոն անգամ։

«Ինձանից ավել» զուգերգի տեսահոլվակը երգչուհին թողարկել էր նոյեմբերին։ Նա այն կատարում է հայտնի պարագվայցի երաժիշտ և երգիչ Վիկտոր Էսպինոլայի հետ։ Իսպանահայկական երգն ունի նաև իսպաներեն վերնագիր՝ Un Millon de Flores:

Այս խորագրի վերջին նյութերը