Ցուցարարները փակել են Սերբիայի ԱԳՆ շենքի դիմացի փողոցը
Սերբիայում դեկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները փակել են Բելգրադում արտգործնախարարության շենքի դիմացի փողոցը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հարյուրավոր ուսանողներ սուլոցներով ու շչակներով հավաքվել են Բելգրադի կենտրոնում՝ Բիրչանինովա փողոցում և սկզբում փակել երթևեկությունը Պետական կառավարման և ինքնակառավարման նախարարության շենքի դիմաց։ Նրանք իրենց հետ բերել են «ընտրագողություն» կարգախոսով և «Պայքար» շարժման խորհրդանիշով պաստառներ, սուլել, շչակներ են փչել և հարվածել կաթսաներին, վանկարկել հակաիշխանական հայտարարություններ։
Կազմակերպիչները հավաքվածներին կոչ են արել բարձրանալ Բիրչանինովա փողոցից մինչև հարակից կենտրոնական փողոց, որտեղ մի կողմում արտաքին գործերի նախարարությունն ու Սերբիայի կառավարությունն է, մյուս կողմում՝ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունից ավերված Գլխավոր շտաբի ու պաշտպանության նախարարության շենքերն ու օտարերկրյա դեսպանատները։ Ոստիկանները չեն խանգարել ցուցարարներին։
Ավելի վաղ «Ուսանողներն ընդդեմ բռնության» շարժման ակտիվիստները երկրի իշխանություններից պահանջել էին հրապարակել անցած խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները։ Նրանք սպառնացել էին փակել երթևեկությունը Սերբիայի մայրաքաղաքի մի շարք փողոցներում։
Հանրապետական ընտրական հանձնաժողովի խնդրանքով ՆԳՆ-ն և Պետական կառավարման նախարարությունը ստուգել են թեկնածուների գրանցումը և շուրջ 500 վիճելի ընտրողների հասցեները, սակայն խախտումներ չեն հայտնաբերվել։