Գեղարքունիքում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է մինչև 34 սմ-ի
Ակտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ Հայաստանի տարածքում դեկտեմբերի 23-ին և 24-ին դիտվել են ինտենսիվ տեղումներ և քամու ուժգնացում, որոնք լեռնային շրջաններում ուղեկցվել են ուժեղ բքով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է․

◾️Շիրակում՝ 7-16սմ,
◾️Կոտայքի լեռներում՝ 15-17սմ,
◾️Կոտայքի նախալեռներում՝ 2սմ,
◾️Գեղարքունիքում՝ 5-34սմ,
◾️Լոռիում՝ 1-7սմ,
◾️Արագածոտնի լեռներում՝ 11-19սմ,
◾️Արագածոտնի նախալեռներում՝ 3սմ,
◾️Վայոց ձորի լեռներում՝ 40սմ,
◾️Սյունիքի նախալեռներում՝ 4-5սմ։
Դեկտեմբերի 23-ին և 24-ին հանրապետության տարածքում քամու առավելագույն արագությունը պոռթկումների ժամանակ կազմել է․
◾️Ստեփանավանում՝ 46մ/վ,
◾️Բագրատաշենում՝ 35մ/վ,
◾️Պուշկինի լեռնանցքում 32մ/վ,
◾️Իջևանում՝ 28մ/վ,
◾️Արագած բարձր լեռնային կայանում՝ 27մ/վ,
◾️Արթիկում՝ 26մ/վ,
◾️Մարտունիում՝ 25մ/վ,
◾️Վանաձորում՝ 23մ/վ,
◾️Գավառում՝ 22մ/վ։
Մյուս օդերևութաբանական կայաններում՝ 15-20մ/վ արագությամբ։