Հարցազրույց

25.12.2023 23:23


Ասացին՝ թալանի դեմ ենք պայքարում, հիմա իրենք են դարձել թալանչի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ասացին՝ թալանի դեմ ենք պայքարում, հիմա իրենք են դարձել թալանչի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Մեր երկիրը պետք է ազատել Նիկոլից ու նրա հաճախորդներից՝ նոր նիկոլներից

———————————————

Երևանում հանգամանքների ու ստվերային գործընթացների արդյունքում իշխանություն ձևավորած փոքրամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները, ավագանու նիստին են ներկայացրել կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների, այլ ավտոկայանատեղիների, տեղական տուրքերի ու վճարների կտրուկ բարձրացման նախագծեր։ Դրա դեմն առնելու միակ տարբերակն այն է, որ ավագանու նիստը բոյկոտվի։

Իշխանական կոալիցիայի մաս չկազմող մյուս 3 խմբակցությունները եթե չմասնակցեն նիստին, ապա քվորում չի ապահովվի, նիստը կտապալվի, թալանչիական նախագծերը ավտոմատ կերպով չեն անցնի։

Եթե իշխող ուժից դուրս գտնվող որևէ մեկը մասնակցի ու նույնիսկ դեմ քվեարկի, օրինակ, կարմիր կետագծերի աբոնեմենտի ավելի քան 13 անգամ թանկացմանը, ապա միևնույն է այդ որոշումը կընդունվի, քանզի ՔՊԿ–ն ու «Հանրապետությունը» դե ֆակտո ավելի շատ ձայն ունեն ավագանիում, քան իշխանությունից դուրս գտնվողները։ Վերջիններիս ձեռքում միայն բոյկոտի գործիքն է։ Հետևաբար՝ ճիշտը քվորում չապահովելն է։

Ավագանու վաղվա նիստը ցույց կտա, թե ով ով է և ով ինչ է իրականում իրենից ներկայացնում։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը