Դեկտեմբերի 23-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական բազմաթիվ բարձրագույն պարգևների արժանացած խմբավար, դիրիժոր, կոմպոզիտոր, Ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ։ Մաեստրոյի ղեկավարությամբ աշխարհի լավագույն բեմերը նվաճած կապելլան հանդես եկավ այդ օրը, իսկ 95-ամյա Չեքիջյանը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, ղեկավարում էր կապելլան և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Այդ օրը մաեստրոյին անձամբ զանգահարել և շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, իրենց ելույթներով շնորհավորել են ՌԴ դեսպանի ներկայացուցիչը, Բելառուսի դեսպանը, շնորհավորական ուղերձ է հնչել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի անունից, մշակույթի և սպորտի տարբեր ներկայացուցիչների կողմից։
Ի տարբերություն նախորդ մյուս ելույթ ունեցողների՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարն անգամ ծաղկեփունջ չի նվիրել մաեստրոյին։ Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բեմ է բարձրացել սպորտային կոշիկներով (բոթասներով) և պարգևատրել է Հ․Չեքիջյանին Արգիշտի 1 մեդալով։
Հայտարարվել է նաև, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան իր էջով շնորհավորել է մաեստրոյին, ինչը սակայն պարզվեց հերթական սուտն էր․ ներկաները փաստում են, որ նույն րոպեին փորձել են համոզվել հայտարարության ճշմարտությանը և հայնաբերել են, որ ոչ մի շնորհավորանք Փաշինյանի էջում տեղադրված չի եղել։
Հովհաննես Չեքիջյանի տոնն, իհարկե, ոչինչ փչացնել չէր կարող, նույնիսկ բեմի ոչ պատշաճ զարդարանքերը։ Իսկ պատճառն այն էր, որ հաջորդ օրը նույն վայրում պիտի տեղի ունենար պետական մի միջոցառում՝ դրան համապատասխան արդեն տեղադրված դեկորացիաներով, և թույլ չի տրվել մաեստրոյի ծննդյանը հարիր զարդարել բեմը։ Ահա այսպես են գնահատվում մեր ժամանակակից մեծությունները:
Ինչպես իշխանությունները «պատվեցին» Չեքիջյանին

7or.am