Լրահոս

28.12.2023 09:57


Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ը, Ford Transit-ն ու ՎԱԶ-2107-ը. կա 4 վիրավոր

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ը, Ford Transit-ն ու ՎԱԶ-2107-ը. կա 4 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Դողս գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes, Ford Transit և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վիրավորներից 2-ին այս պահին տեղափոխում են Երևանի հիվանդանոցներ։

Այս խորագրի վերջին նյութերը