Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը (լուսանկար)
Մի քանի օր երկրպագուներին անհամբերոթյան մեջ պահելուց հետո Սիրուշոն ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է իր բրենդային տիկնիկների առաջին նմուշով: Տիկնիկը հայկական տարազով է՝ ոգեշնչված երգչուհու PreGomesh երգի տեսահոլովակի կերպարից:
«Մեր առաջին տիկնիկը: Իմ փոքրիկ երկրպագուների մասին ինձ շատ են պատմում մամաները: Եվ արդեն քանի տարի է՝ փորձում էինք ստանալ մեր պատկերացրած բարբին։ Ինչու՞ բարբի, որովհետև դա իմ սիրելի տիկնիկն է եղել մեծանալիս. գեղեցկության չափանիշ էր, ու երևի դեռ մանկուց ցանկություն էր տեսնել ավելի հայկական դիմագծերով ու մեզ նման տիկնիկ»,-գրել է Սիրուշոն։ Նա նաև բացատրել է տիկնիկի կերպարի ընտրությունը:
«Իմ բազում կերպարներից առաջին տիկնիկի համար ընտրեցինք հենց այս մեկը, որպեսզի այն ոչ միայն լինի իմ նվերն իմ փոքրիկ երկրպագուներին, այլև բարբիի չափանիշներին համապատասխան առաջին հայկական տիկնիկը, որը տարազ է կրում՝ պատրաստված բարբի ստեղծող ընկերության վստահված գործարանի կողմից։
Չեմ կարող ասել, թե քանի անգամ ենք ձևափոխման ենթարկել, որպեսզի կոպիի և քամարի լավ ու ճիշտ տարբերակներ ստանանք: Մանրակրկիտ ենք եղել նույնիսկ քիթիկի հարցում, որը խնդրել ենք, որ մի փոքր ավելի ընդգծված լինի ու հայկական»։
Երգչուհին հավելել է, որ տիկնիկներն այս պահին սահմանափակ քանակով են ստեղծված, իսկ վաղվանից կլինեն Երևանի խոշոր խաղալիքների խանութներում: Դրանք հնարավոր է պատվիրել նաև օնլայն՝ pregomesh.com կայքով:

Աղբյուրը՝ style.news.am